ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Եթե ճեղքվի այս վահանը, այլևս չկա ո՛չ Արցախ, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Հայաստան»

«Եթե ճեղքվի այս վահանը, այլևս չկա ո՛չ Արցախ, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Հայաստան»
29.02.2024 | 11:34

1919 թ մարտի 12-ին, մառախլապատ ու անձրևամաշ օրվա կեսօրին, Գորիս քաղաք հասավ փոքրիկ հեծյալ մի ջոկատ և կանգ առավ գավառային վարչության շենքի առջև։ Նրան ընդառաջ գնաց Զանգեզուրի ազգային խորհրդի գրեթե ողջ կազմը` դիմավորելու Երևանից ժամանած հյուրերին։ Սևաթույր նժույգին բազմած, բարձրահասակ, նիհարավուն սպան ճարպկորեն թամբից ցատկեց գետնին և ողջունելով բոլորին` ներկայացավ` ամեն ձեռքսեղմումից հետո կրկնելով իր կոչումն ու ազգանունը .

-Շտաբս-կապիտան Շահմազյան։

Արսեն Շահմազյանը փաստորեն պիտի կատարեր Զանգեզուր-Արցախյան շրջանի ընդհանուր նահանգապետի պարտականությունները։ 1-ին աշխարհամարտի բովով անցած, Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում կռված, փորձված հրամանատար Արսեն Շահմազյանը նշանակվեց Զանգեզուրի ռազմական ուժերի ընդհանուր հրամանատար։

Առաջին ցանկությունը, որ նա հայտնեց, այդ ժամանակ Գորիսում գտնվող զորավար Անդրանիկին հանդիպելն էր։ Զորավարը անկեղծորեն շնորհավորեց Շահմազյանի նշանակումը և ցայտուն դառնությամբ հարցրեց.

-Հանրապետության փողկապավոր իշխանությունները վերջապես հասկացա՞ն միթե, որ պիտի ամրապնդեն լեռնաշխարհի այս մատույցները, գլխի ընկան, որ եթե ճեղքվի այս վահանը, այլևս չկա ո՛չ Արցախ, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Հայաստան։

(Նյութի աղբյուրը` «Սյունյաց երկիր» օրաթերթ):

Այսօր ամեն ինչ կրկնվում է, սակայն մի տարբերությամբ.

100 տարի առաջ մեր ռազմաքաղաքական էլիտան այլ էր, մեծություններ էին։

Սակայն կարծում եմ մեզանում դեռ կան անհատներ, ովքեր հասկանում են զորավարի այս խոսքերի իմաստը և կարող են իրենց ձեռքը վերցնել երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4487

Մեկնաբանություններ